Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հակամրցակցային համաձայնությունների դեպքեր եւ գերիշխող դիրքի չարաշահումներ չեն արձանագրվել; Այդ մասին NEWS.am-ին ասաց ԼՂՀ Հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ Հակոբ Ղահրամանյանը:
«Տնտեսական մրցակցությունը մեր հանձնաժողովի գործունեության կարեւոր ուղղություններից է: Մենք մշտադիտարկման ենք ենթարկում մի շարք ոլորտներ: Սակայն հակամրցակցային համաձայնության գործողություններ ԼՂՀ-ում չի բացահայտվել: Մեր աշխատանքները կրում են գործնական բնույթ, եւ մենք վեր ենք հանում օրենսդրությանը հակասող դեպքերը: Սակայն նման դեպքեր առայսօր չկան»,- ասաց Հ. Ղահրամանյանը:
Նշենք, որ այսօր՝ մարտի 25-ին Երեւանում տեղի ունեցավ Հայաստանի Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի եւ ԼՂՀ Հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի համատեղ հերթական նիստը: Կողմերը փոփոխություններ կատարեցին 2011 թ. մարտի 28-ին կնքած համաձայնագրում, ինչպես նաեւ պատվոգրեր (պարգեւատրումներ) փոխանակեցին:



























