Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի մոտ, այսօր՝ մարտի 25-ին, տեղի է ունեցել խորհրդակցություն պաշտպանության բանակի բարձրագույն հրամկազմի հետ` պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանի գլխավորությամբ:

ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ քննարկվել են բանակաշինության, ղարաբաղա-ադրբեջանական զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակին, զինծառայողների սոցիալական պայմանների բարելավմանը վերաբերող մի շարք հարցեր: