Հայաստանի ոստիկանությունը քննում է մարտի 23-ին, Ազատության հրապարակում տեղի ունեցած միջադեպի եւ Րաֆֆի Հովհաննիսյանի դեմ մահափորձի մասին «Ժառանգություն» կուսակցության հայտարարության հանգամանքները: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեցին ոստիկանության մամուլի ծառայությունից:

«Հանգամանքները պարզվում են, ճանաչման գործընթաց է գնում»,-ասացին ոստիկանությունում:շ

Արդեն պարզվել է, որ միջադեպի մեղավորը 51-ամյա Ղազար. Գ.-ն է:

Ավելի վաղ «Ժառանգություն» կուսակցությունը հայտարարել էր, որ մարտի 23-ին, ժամը 18:00-ի սահմաններում, Ազատության հրապարակում անհայտ տղամարդը գոռում-գոչյունով կատաղի կերպով ճեղքել է հավաքված բազմության շարքերը եւ ուղղվեց դեպի հարթակ, ուր Րաֆֆի Հովհաննիսյանը մասնակցում էր  «Բարեւահեղափոխություն» շարժման ամենշաբաթյա համերգին:

«Ժառանգությունը» պնդում է, որ ոստիկանները անգործություն են դրսեւորել մինչ այն պահը, երբ քաղաքացիներն իրենք շրջափակել են Հովհաննիսյանից տասը մետր հեռավորության վրա գտնվող տղամարդուն: