Հայաստանի գործող նախագահը պետք է քայլեր ձեռնարկի՝ կանխելու համար արտագաղթը, քանի որ դրանում մեղավոր է միայն իշխանությունը: Այս մասին, այսօր՝ մարտի 25-ին, մամուլի ասուլիսում նշեց Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցության (Լյուդմիլա Սարգսյանի թեւ) Գուրգեն Եղիազարյանն՝ անդրադառնալով Սերժ Սարգսյանի վերջին ասուլիսին:

«Ինչպե՞ս կարելի է առանց որեւէ ամոթի հայտարարել, որ օլիգարխներ չկան: Եթե նրանցունեցվածքը գրանցված է ոչ իրենց անունով, դա չի նշանակում, որ նրանք սեփականատերերը չեն: Այո, ես համաձայն եմ, որ այլ կուսակցություններում նույնպես կան օլիգարխներ, օրինակ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը»,-ընդգծեց Եղիազարյանը:

NEWS.am-ի թղթակցի հարցին, թե Երեւանի ավագանու ընտրություններից հետո ԲՀԿ-ն նորից կհամագործակցի՞ ՀՀԿ-ի հետ, նա բացառեց նման հնարավորությունն՝ ընդգծելով, որ նա կլինի ԲՀԿ-ի վերջը:

Լուսանկարն՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am