Իսրայելն ու Թուրքիան պետք է օգնեն տարածաշրջանի բնակիչներին` նոր Մերձավոր Արեւելքում առավել արդար եւ ազատ ապագա ապահովելու համար: Այդ մասին թուրքական «Hürriyet» թերթին տված հարցազրույցում հայտարարել է իսրայելի նախագահ Շիմոն Պերեսը:

«Մենք ապրում ենք մի աշխարհում, նույն ժամանակ, նույն գերակայություններով: Մենք չենք կարող նոր աշխարհին հին մտածողությամբ վերաբերվել»,- ընդգծել է Պերեսը: Նրա խոսքով,  Անկարան կարող է ներդրում ունենալ Իսրայելի եւ Պաղեստինի խաղաղ բանակցություններում:

Իսրայելի նախագահն ակնակրկել է Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի հետ շուտափույթ հանդիպման մասին; «Շուտով նման բան կարող է լինել: Ես նկատի ունեմ, որ մենք երբեք չենք կասեցրել հարաբերությունները Թուրքիայի հետ»,- ասել է նա:

Խոսելով Իրանի մասին` Պերեսը նշել է, թե իրանցի ժողովուրդն իրենց թշնամին չէ: «Մեր թշնամին դաժան կառավարող ռեժիմն է, որը ահաբեկչություն, պատերազմ եւ օկուպացիա է փնտրում»,- ասել է նա: