Մոսկվայում ձերբակալվել է քոլեջներից մեկի ուսուցիչը, ում մոտ մեծ քանակությամբ ռադիոկատիվ նյութեր են հայտնաբերվել, որոնք ուսուցիչն օգտագործել էր անմահության ծիսակարգի համար:

Ըստ ոստիկանության` Մոսկվայի արեւմուտքում ձերբակալվել է 35-ամյա մի տղամարդ, որի բնակարանոմ հայտնաբերվել է 6 կգ ռադիոակտիվ նյութ, իսկ ավտոտնակում` եւս ութ կգ: Խուզարկության վայրում հայտնաբերվել են տեխնիկական տարրեր, մետաղական առարկաներ, ռադիոակտիվ հիմք: 

«Նովիե իզվեստիան» գրում է, որ ոստիկաններին տղամարդը բացատրել է, թե ինքն անմահ դառնալ ցանկացող ընկեր ունի: Նա ընկերոջը ճառագայթման է ենթարկել: Ընկերը նույնիսկ Չեռնոբիլի վթարի գոտի է մեկնել` ճառագայթում ստանալու եւ անմահ դառնալու նպատակով: 

Ուսուցիչն իր նյութերը ձեռք է բերել հատուկ վայրեր այցելելով: Այժմ ռադիոկատիվ բոլոր նյութերն առգրավված են եւ գտնվում են հատուկ արկղերում: Ընկերոջը ռադիոակտիվ անմահություն շնորհելու համար տղամարդուն սպառնում է մինչեւ 7 տարվա ազատազրկում: