Լիբերալ-դեմոկրատական կուսակցության XXVI համագումարում Վլադիմիր Ժիրինովսկին վերընտրվել է կուսակցության նախագահ: Համագումարի աշխատանքին մասնակցել են   83 շրջաններից 968 պատվիրակներ:

«Ռոսիյսկայա գազետան» գրում է, որ, հնարավոր է, պատվիրակները հուզվել են նրա խոսքերից. «ՌԼԴԿ-ն ձեզ հետ է: Շարքային քաղաքացիներ»: «Ես դեմ չեմ, որ 2017թ. ՌԼԴԿ-ի նոր առաջնորդ հայտնվի, իսկ ես լինեմ Պետդումայի խմբակցության ղեկավարը», - համեստորեն նկատել է Ժիրինովսկին:

ՆՏՎ-ն նշում է, որ համագումարը սկսվել է «Քառորդ դար քաղքականությունում» ֆիլմի ցուցադրությամբ: Հանդիսատեսները կարողացել են տեսնել երիտասարդ Վլադիմիր Ժիրինովսկիին, լսել նրա հիմնական ելույթները: Իսկ այնուհետեւ մի փոքր երաժշտական ներկայացում է ցուցադրվել եւ լազերային շոու: Հետո բեմում է հայտնվել Ժիրինովսկին, ողջունել բոլոր հավաքվածներին, որից հետո հնչել է ՌԼԴԿ-ի հիմնը: Հիմնի բառերը չիմացողները կարողացել են երգել, քանի որ կատարումը ներկայացվել է կարաոկեի տեսքով: