Հայաստանի Հանրապետության կառավարությունը 1 տարով կերկարաձգի Եվրոպական Միությունում եւ Համաշխարհային մաքսային կազմակերպությունում մաքսային կցորդ Արմեն Մելկիկյանի պաշտոնավարման ժամկետը:

Համապատասխան որոշման նախագիծը ներառված է ՀՀ կառավարության մարտի 28-ի նիստի օրակարգում:

Նշենք, որ Ա. Մելկիկյանն այդ պաշտոնում նշանակվել է 2010 թ.՝ 3 տարի ժամկետով: Ըստ կառավարության հաստատած կանոնադրության՝ այդ ժամկետը կարող է երկարաձգվել 1 տարով: