Lydian International ընկերությունն այսօր՝ մարտի 25-ին հայտարարություն է տարածել ՀՀ նախկին վարչապետ Արմեն Սարգսյանի՝ Ընկերության Խորհրդի անդամ դառնալու եւ տնօրենի պաշտոնում նշանակվելու մասին;
Նշենք, որ Lydian International-ը հայաստանյան «Գեոթիմ» ընկերության հիմնադիրն է, վերջինս շահագործում է Ամուլսարի ոսկու հանքավայրը: Lydian International-ը հիմնադրվել է 2005 թ.՝ Մեծ Բրիտանիայում: Արդեն հաջորդ տարի ձեռք է բերել Ամուլսարի ոսկու հանքավայրն ուսումնասիրելու լիցենզիա: Ըստ էության՝ Ամուլսարի հանքն այդ ընկերության հիմնական ակտիվն է:
Արմեն Սարգսյանը 1996-97թթ. եղել է Հայաստանի վարչապետ, իսկ մինչ այդ՝ Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպան:




























