Մարտի 25-ին, ժամը 15.58-ին ահազանգ է ստացվել, որ այրվում է Տաշիր քաղաքի Պուշկինի փողոցի թիվ 54 տան հարակից անասնագոմի տանիքը:

ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, թե դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16.20-ին, մարվել` 16.50-ին:

Այրվել են Մ.Սուվոեւային պատկանող անասնագոմի տանիքի կառուցատարրերը` 25 քմ եւ 15 հակ անասնակեր: