Մարտի 25-ին, ժամը 18.08-ին տեղեկություն է ստացվել, որ Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 5-րդ կմ-ում տեղի է ունեցել ավտովթար, կա զոհ. անհրաժեշտ է օգնություն:
ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, թե դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, սակայն անհրաժեշտությունը վերանալու պատճառով, ետ է վերադարձվել ճանապարհից:
Պարզվել է, որ «Ֆոլքսվագեն Ջետտա» մակնիշի 32 ԼՏ 463 համարանիշի ավտոմեքենան (վարորդ` Մերուժան Բաբայան, ծնվ.1958թ.), դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ բախվել ծառին, ինչից Մ. Բաբայանը տեղում զոհվել է:




























