Մարտի 25-ին, ժմը 15.44-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Ավշար գյուղի վերջնամասում (ֆուտբոլի մարզադաշտի մոտակայք) այրվում է չբնակեցված տնակ:

ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, թե դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, այրվում է Ալվարդ Գրիգորյանին պատկանող չբնակեցված վագոն-տնակի ջերմամեկուսիչ շերտը` 8 քմ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16.40-ին, մարվել` 17.04-ին: