Մարտի 26-ին, ժամը 03.37-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի «Տառերի պուրակ»-ի մոտակայքում ավտոնեքենաներ են արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է օգնություն:
ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, թե դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Ժամը 04.32-ին փրկարարները ճանապարհի երթեւեկելի հատված են դուրս բերել «Նիսան Պատրուլ» մակնիշի 50UL001 պետհամարանիշով (վարորդ՝ Լազար Նավասարդյան) եւ «Նիսան Պատֆայնդեր» մակնիշի 020UU02 պետհամարանիշով (վարորդ՝ Շավարշ Գրիգորյան) ավտոմեքենաները:




























