Երեւանի ավագանու ընտրություններում պայքարն ընթանալու է ոչ այնքան «Բարեւ, Երեւան» դաշինքի եւ ՀՀԿ-ի միջեւ, այլ այդ դաշինքի եւ մյուս քաղաքական ուժերի միջեւ, որոնք մասնակցում են ընտրություններին: Այդ մասին մարտի 26-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է հանրապետական պատգամավոր Ռազմիկ Զոհրաբյանը` անդրադառնալով Երեւանի ավագանու ընտրություններին:
Զոհրաբյանի խոսքով, ավագանու ընտրություններում «Ժառանգությունը» պետք է ապացուցի, որ այն 38 տոկոսը, որ ստացել է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, օատկանում են իրեն եւ չեն ստացվել նախագահական ընտրություններում այլ ուժերի պասիվությն հետեւանքով: Զոհրաբյանը նաեւ կանխատեսել է, որ առաջիկա ընտրություններում ակտիվ պայքար է ընթանալու. «Հանրապետական կուսակցությունը բոլոր քաղաքական ուժերին մրցակից է համարում»:
Խոսելով ՀՀԿ-ի թեկնածու Տարոն Մարգարյանի մասին` Զոհրաբյանը նշել է, թե նա մայրաքաղաքի արժանի քաղաքապետ է, եւ, ըստ հարցումների, առաջին տեղում է թեկնածուների թվում. «Տարոն Մարգարյանը սիրումէ քաղաքը, նրան հուզում են քաղաքի խնդիրները, վերջին շրջանում նա ընդհանրապես 4-5 ժամ է քնում: Շատերը, գնահատելով Մարգարյանի աշխատանքը, նշում են, որ շատ շուտով նա Երեւանից Փարիզ է սարքելու»:




























