Այսօր՝ մարտի 26-ին, ժամը 00.20-ի սահմաններում, Երեւանի Մոսկովյան փողոցի եւ Բաղրամյան պողոտայի խաչմերուկում իրար են բախվել «Դայացու» մակնիշի 33 ՍP 703 համարանիշի եւ «Ռենջ Ռովեր» մակնիշի 888 ՍԼ 88 համարանիշի ավտոմեքենաները:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ «Դայացու»-ի ուղեւորուհին  մարմնական վնասվածքներով  տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:

Շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Range Rover-ը պատկանում է «Բենզին Ռուբո» մականունով հայտնի Ռոբերտ Մասումյանին: