Մարտի 25-ին, ժամը 13.15-ին, հիվանդանոցից  ոստիկանության Մարտունիի բաժնում հաղորդում է ստացվել, որ շմոլ գազի թունավորումով բուժօգնության են տեղափոխվել Ներքին Գետաշեն գյուղի 4 բնակիչներ, մեկը` անչափահաս:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե պարզվել է, որ նրանք  թունավորվել են նույն օրը, ժամը 11.30-ի սահմաններում, իրենց տան խոհանոցի գազօջախից շմոլ գազի արտահոսքից:

Կատարվում է նախաքննություն: