Մարտի 25-ին, ժամը 10.00-ին,  Աբովյան-Գեղաշեն երթուղու «ԳԱԶԵԼ-322132» մակնիշի  միկրոավտոբուսը Արամուս գյուղի սկզբնամասում կտրուկ արգելակել է, ինչի  հետեւանքով տարեց ուղեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե կատարվում է քննություն: