Մարտի 25-ին, ժամը 08.50-ի սահմաններում, «Ֆիատ» մակնիշի ավտոմեքենան Երեւանի Բաբաջանյան փողոցի թիվ 54 շենքի մոտ բախվել է «Օպել» մակնիշի ավտոմեքենային, ապա «Օպել»-ը, առաջ ընթանալով, վրաերթի է ենթարկել 53-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե կատարվում է քննություն: