Մարտի 25-ին, ժամը 19.00-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը Հանրապետության հրապարակում վրաերթի է ենթարկել 60-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե կատարվում է քննություն:




























