Մարտի 25-ին, ժամը 10.15-ին, ոստիկանության Արթիկի բաժնի ծառայողները Շիրակի մարզի Սպանդարյան գյուղից բերման են ենթարկել 42-ամյա Հովհաննես Հ.-ին:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նա մարտի 15-ից հետախուզվում էր ծեծի եւ սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքի մեղադրանքով:




























