Ներկայումս հայաստանի ներքաղաքական կյանքում շոշափելի համաձայնություններ ձեռք չեն բերվել: Երկրում դեռ դիրքորոշումների համար պայքար է ընթանում: Այդ մասին մարտի 26-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պագամավոր Լյովա Խաչատրյանը:
Նրա խոսքով, ի տարբերություն ընդդիմադիր նախորդ ներկայացուցիչների, նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանն ու իր կողմնակիցները ոչ մի սխալ բան չեն անում: «Նրանք հավաքվում են Ազատության հրապարակում եւ խաղաղ հավաքներ անում: Հետեւաբար, իշխանությունն ուժ կիրատելու որեւէ հիմք չունի»,- նկատելէ Լյովա Խաչատրյանը` հավելելով, թե այսօրվա դրությամբ ժողովրդի ընտրությունը կանգ է առել Րաֆֆի Հովհաննիսյանի վրա, թեեւ միանգամայն հնարավոր է, որ ցանկացած պահի ժողովուրդը կարող է փոխել իր նախասիրությունները:
Խոսելով ԲՀԿ-ի կողմից վարչապետի հասցեին քննադատությունների մասին` նա ընդգծել է, թե «Բարգավաճ Հայաստանի» քաղաքականությունը տնտեսական ոլորտում միտված է աշխատատեղերի ստեղծմանը եւ արտագաղի դադարեցմանը: «Այն դեպքում, երբ խաղի կանոնները չեն փոխվում, մենք ստիպված ենք պայքարել առկա կանոններով, քանի որ մեզ անհրաժեշտ է ինչ-որ կերպ իրացնել մեր քաղաքական ծրագրերը»,- ասել է պատգամավորը` ընդգծելով, թե խորհրդարանական ընտրությունները ցույց տվեցին, որ ընտրական օրենսգրքում գոյություն ունեն որոշակի թերություններ, որոնք անհրաժեշտ է ուղղել:




























