Երկրում ձեւավորված իրավիճակն ամբողջությամբ արտացոլում է հետընտրական փուլի նորմալ գործընթացները: Նախագահի երեկվա հայտարարությունը` «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի առաջարկների կապակցությամբ ռեալիստական եւ ռացիոնալ էին: Այդ մասին, այսօր՝ մարտի 26-ին, մամուլի ասուլիսում հայտարարել է Հանրապետական կուսակցությունից Ազգային Ժողովի պատգամավոր Հովհաննես Սահակյանը:
Նրա խոսքով, բոլոր խնդիրները անհրաժեշտ է լուծել համատեղ, անկախ նրանից, դրանք համակարգի, անհատի, թե ինչ-որ այլ բանի մեջ են: «Րաֆֆի Հովհաննիսյանի պահանջների հիմնավորումները հասկանալի չեն: Իշխանության քայլերը, միգուցե, շատերի համար հասկանալի չեն: Սակայն իշխանությունը գործում է օրենքի շրջանակներում, այդ մասին վկայում է այն, որ նախապես իրազեկված բոլոր հանրահավաքները թույլատրվել են»,- նշել է պատգամավորը:
Հովհաննես Սահակյանի համոզմամբ, Րաֆֆի Հովհաննիսյանի մոտեցումը` գործել օրենքի եւ Սահմանադրության սահմաններում, լիովին ընդունելի է: «Մենք տեսնում են, որ ստեղծվել է իրավիճ, որում տեղ ունեն փոխադարձ շփումներն ու քաղաքական երկխոսությունը»,- ասել է հանրապետական պատգամավորը:




























