Երեւանի քաղաքապետի պաշտոնի համար իրական պայքար կմղի միայն կառավարող կոալիցիայի թեկնածուները: Մարտի 26-ին լրագրողների հետ զրույցում նման կարծիք է հայտնել «Օրինաց երկիր» կուսակցության ընտրացուցակի երկրորդ համարը զբաղեցնող Հովհաննես Շահինյանը:
Նրա խոսքով, միայն ՕԵԿ-ը` ԱԻՆ նախարար Արմեն Երիցյանի գլխավորությամբ, կարող է իրապես մրցակցել քաղաքապետի պաշտոնի համար ՀՀԿ-ի եւ գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ: «Մենք պայքարում ենք ոչ թե իրար դեմ, այլ մեր մայրաքաղաքի համար, որ իրականացնենք զարգացման ծրագրերը»,- ասել է նա:
Նշենք, որ Երեւանի ավագանու ընտրությունները կայանալու են մայիսի 5-ին:




























