Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի նախկին ռեկտոր, «Բարեւ, Երեւան» դաշինքի համամասնական ցուցակում ընդգրկված Սուրեն Զոլյանը երեկ կանչվել է Ազգային անվտանգության ծառայություն `բացատրություն տալու: Այս տեղեկությունը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց անձմաբ Սուրեն Զոլյանը:
Նա չցանկացավ շատ մանրամասներ հաղորդել` տեղեկացնելով, որ վաղը ասուլիսի է հրավիրել եւ կասի:«Կարող եմ ընդամենը ասել, որ այնտեղ գործ չկա»,- նշեց նախկին ռեկտորը:
Նա նշեց, որ նյութեր են նախապատրաստվում Լեզվաբանական համալսարանի վերաբերյալ, դեռեւս գործ չկա հարուցված եւ ինքը` որպես նախկին ռեկտոր, կանչվել է բացատրություն տալու: Իսկ ինչի վերաբերյալ են նյութեր նախապատրաստվում, ռեկտորը չնշեց: Սուրեն Զոլյանը այստեղ ոչ միայն քաղաքական ենթատեքստ է տեսնում, այլ գործ մոգոնելու միտումներ:
Նշենք, որ «Չորրորդ ինքնիշխանություն» թերթը գրել էր, թե Լեզվաբանական համալսարանի նախկին ռեկտոր, այսօր արդեն «Ժառանգություն» կուսակցության Երեւանի ավագանու ցուցակում հայտնված Սուրեն Զոլյանը երեկ կանչվել էր Ազգային անվտանգության ծառայություն:
«Ի դեպ` Զոլյանը նախապես հայտարարել էր, թե հենց ինքը ելույթ է ունեցել Ազատության հրապարակի հարթակից, իրեն հաջորդ օրը զանգել ու հրավիրել են ԱԱԾ: Մինչդեռ իրականությունը բոլորովին այլ է :«ՉԻ» տեղեկություններով` Սուրեն Զոլյանը նախապես տեղյակ է եղել, որ կանչված է ԱԱԾ, եւ հենց այդ պատճառով նա խնդրել է «Ժառանգությունից», որպեսզի իրեն ելույթի հնարավորություն տան: Ելույթից հետո է նոր միայն Զոլյանը հայտարարել է, թե իրեն կանչել են ԱԱԾ` այդպիսով փորձելով քաղաքական հնչեղություն հաղորդել կատարվածին: «ՉԻ» տեղեկություններով` Սուրեն Զոլյանն ԱԱԾ-ի ուշադրության կենտրոնում է հայտնվել իր կասկածելի գործունեության հանգամանքով պայմանավորված: Դա եղել է այն ժամանակ, երբ Զոլյանը դեռեւս ռեկտոր էր: Գործը կապված է բուհի կատարած գնումների հետ: Բանն այն է, որ Զոլյանը բավականին լուրջ թվերով գնել է իր հարազատ քրոջ նկաները, եւ դրանք կախել է Բրյուսովի շենքի պատերից: Այդ ամենը Զոլյանը արել է բուհին տրամադրված պետական բյուջեի հաշվին»,- գրել է «Չորրորդ ինքնիշխանությունը»։




























