«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ մարտի 26-ին դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ կազմել է 418,95 դրամ: Երեկվա համեմատ դոլարի փոխարժեքը աճել է 0,22%-ով կամ 0,94 կետով:

Բորսայում այսօր վաճառվել է 700 հազ. դոլար:

Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարի վաճառքի փոխարժեքը կրկին բարձրացել է մինչեւ 420 դրամի: Առքի առավելագույն փոխարժեքը 418 դրամն է, սակայն առավել տարածված է 1դոլար/417 դրամ փոխարժեքը: 

Forex միջազգային շուկայում եվրոն սակարկվում է 1.288 դոլարի մակարդակին մոտ: Երեկ Եվրախմբի ղեկավար Հերուն Դեյսելբլումը ասել է, որ բանկային ավանդները հարկելու «կիպրոսյան մոդելը» կարող է հետագայում կիրարկվել բոլոր այն երկրներում, որտեղ բանկերի հետ խնդիրներ կծագեն: Այս հայտարարությունը որոշակի ճնշում է առաջացրել եվրոյի նկատմամբ, թեեւ այնուհետ Հ. Դեյսելբլումը բացատրեց, որ Կիպրոսը «հատուկ դեպք է՝ բացառիկ խնդիրներով»:

Ռուսաստանի կենտրոնական բանկը դոլարի փոխարժեքը ռուբլու նկատմամբ սահմանել է 30,7585 ռուբլի: