Թուրքական ընդդիմությունը «ծաղրանք» է համարում ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի պատասխանը` հարցին,թ ե զինումէ  արդյոք Թուրքիան սիրիացի գրոհայիններին:  Նման հայտարարություն է արել ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցությունից պատգամավոր Հուսեյն Այգյունը, ով ավելի վաղ վարչապետ Էրդողանին հարցում էր ուղարկել:

The New York Times-ը, վկայակոչելով իր աղբյուրները, նշել էր, թե Թուրքիայի իշխանությունները ԿՀՎ-ի օգնությամբ վերջին ամիսներին կտրուկ ավելացրել են զենքի առաքումները սիրիացի գրոհայիններին: Ըստ պարբերականի, անցած տարվա վերջից Անկարայի Էսենբողա օդանավակայան 160 ռազմական բեռ է բերվել` 3500 տոննա սպառազինությամբ:

Ընդդիմադիր գործիչը հարցում էր ուղրկել եւ ստացել Դավութօղլուի պատասխանը. «Թուրքիան խաղաղասեր քաղաքականություն է վարում, եւ հարկավոր չէ ուշադրություն դարձնել միջազգային լրատվամիջոցների հրապարակումներին` հիմնված անանուն աղբյուրների վրա»:

«Արտգործնախարար Դավութօղլուն ծաղրանքով պատասխանեց մեր հարցմանը, որ բաղկացած էր 11 կետից»,- ասել է Այգյունը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: