2012 թ. ընթացքում Հայաստանում զգալի ավելացել է անասունների գլխաքանակը: Ամենամեծ աճ արձանագրվել է խոզերի մասով՝ 34%: Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ 2013 թ. հունվարի 1-ին հանրապետությունում հաշվառված էին 145 հազ. խոզեր: Ամենաշատ խոզեր գտնվում են Արմավիրի մարզում (20.5 հազ.), սակայն ընդհանուր առմամբ խոզերը մարզերի միջեւ հավասարաչափ են բաշխված:
Խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակը կազմել է 661 հազ., աճը նախորդ տարվա համեմատ՝ 10%; Նշենք, որ խոշոր եղջերավոր անասունների մեկ երրորդը գտնվում են Գեղարքունիքի եւ Շիրակի մարզերում:
Զգալի աճել է նաեւ ոչխարների թիվը՝ 15%-ով, հասնելով 645 հազարի: Ոչխարաբուծության հիմնական կենտրոններն են Սյունիքի, Գեղարքունիքի, Արմավիրի, Արագածոտնի մարզերը:
Հանրապետությունում հաշվառված են նաեւ 10.7 հազ. ձիեր, 2012 թ. դրանց թվաքանակը եւս աճել է՝ 8.7%-ով: Ձիերի մոտ կեսը գտնվում են Սյունիքում եւ Լոռիում:



























