Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կազմում գտնվող «Թանկարժեք մետաղների եւ թանկարժեք քարերի պետական գանձարանում» 2013 թ. հունվարի 1-ի դրությամբ առկա են 67,4 կգ ոսկյա իրեր, 14,3 կգ մետաղական ոսկի: Այդ մասին նշված է ՀՀ ֆինանսնեդրի նախարարության հաշվետվության մեջ, որը ներկայացվել է ՀՀ կառավարության մարտի 26-ի նիստի հաստատմանը:
Բացի ոսկուց՝ առկա են նաեւ այլ թանկարժեք մետաղներ ու քարեր: Մասնավորապես՝ 56,9 կգ արծաթյա իրեր, 26,4 կգ մետաղական արծաթ, 873 կարատ ադամանդ, 762 կարատ ալմաստ, 256 կարատ զմրուխտ, 102,8 կգ աճեցված մարգարիտ:
Ֆինանսների նախարարության ընդհանուր «հարստությունը» գնահատվում է մոտ 1,7 մլրդ դրամ, որից 1,1 մլրդ դրամը ոսկյա իրերի արժեքն է:
Հատկանշական է, որ 2012 թ. գանձարանը համալրվել է միայն ոսկյա եւ արծաթյա իրերով:



























