Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է ադրբեջանական լրատվամիջոցների տեղեկությունները իբր տեղի ունեցած փոխհրաձգության մասին:

«Տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը: Դա սուտ է: Հայկական կողմը հավատարիմ է հրադադարի ռեժիմի պահպանմանը»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

Նշենք, որ ադրբեջանական APA գործակալությունը տեղեկություն էր տարածել, իբր փոխհրաձգություն է եղել եւ երկու կողմից էլ զինծառայողներ են զոհվել: Մասնավորապես, հաղորդվում էր, թե զոհվել է ժամկետային զինծառայող Մեհման Սադիգովը:

Տվյալները, սակայն, դեռ չի հաստատել Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը: Ադրբեջանցի զինծառայողի մահվան վայրը եւս չի նշվում: Այդ ամենը հիմք էտալիս կարծելու, որ ադրբեջանական կողմը հերթական անգամ փոխհրաձգությանն է փորձում վերագերլ դժբախտ պատահարի կամ ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով զինվորի մահվան դեպքը: