Դաժան ողբերգություն է տեղի եղել Կալմիկիայում, որտեղ դատարանը արդարացնող վճիռ է կայացրել 25-ամյա փաստաբանի նկատմամբ, ով մեղադրվում էր 5-ամյա խորթ երեխայի բռնաբարության մեջ: Վճռի հրապարակումից հետո մեղադրյալի կինը նախ բարձով խեղդել է իր երեխաներին, ապա փորձել է ինքնասպան լինել:

Ինչպես գրում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը», այս պատմությունն արդեն երկու տարի ձգվում է, բայց նման վերջաբան ոչ ոք չէր սպասում: Մի քանի տարի առաջ Էլիստայի 20-ամյա բնակչուհին ամուսանցել էր Դաղստանից եկած Ռուստամի` բավական հայտնի փաստաբանի հետ: Այդ ժամանակ նա արդեն առաջին ամուսնությունից երեխա ուներ: 2010թ. վերջերին նա նկատել է, որ ամուսինը հիվանդագին հետաքրքրություն է դրսեւորում տղայի նկատմամբ: Երկար զրույցից հետո երեխան պատմել է, թե ինչ է իր հետ արել Ռուստամը:

2011թ. տատի հայտարարության հիման վրա քրգործ էր հարուցել, իսկ մեկ տարի անց հանձնվել դատարան: Կանայք այդ ժամանակ պատմել են, որ Ռուստամի հարազատները սպառնացել են իրենց: Այս ընթացքում 19 փորձաքննություն է անցկացվել, եւ երեխայի մոտ ոչինչ չէին հայտնաբերել: Երեկ երեկոյան Թամարան բարձով սպանել է որդուն եւ եռամյա դստերը, ապա օդ ներարկել իր երակների մեջ: Բայց նրան հասցրել են փրկել, եւ այժմ կինը հոգեբուժարանում է: Ներկայումս Կալմիկիա են ժամանել քննիչներ Մոսկվայից, որոնք ստուգելու են մեղադրանքի օրինականությունը: