Այսօր՝ մարտի 26-ին, ժամը 17:00-ի սահմաններում Ոստիկանության Նոր Նորքի բաժնի հերթապահ ծառայություն ահազանգ է ստացվել, որ 5-րդ զանգվածի՝ Երեւանի 159 ավագ դպրոցի խաղահրապարակի մոտ, կրակոց է հնչել, ինչ արդյունքում գլխի մասում ստացած հարվածի վնասվածքով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխվել Գալշոյան 28 շենքի բնակիչ 45-ամյա Սարգիս Սողոմոնյանը:
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից NEWS.am-ին հայտնեցին, որ այս պահին ընթանում է վիրահատությունը: Ոստիկանությունից էլ տեղեկացանք, որ ձեռնարկում են միջոցառումներ՝ կրակողին հայտնաբերելու ուղղությամբ: Փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել ՀՀ Քր. Օր.-ի 112 հոդվածի (ծանր մարմնական վնասվածք հասցնելը) 1-ին եւ 235 հոդվածի (ապօրինի զենք-զինամթերք պահելը, կրլեը, օգտագործելը) հատկանիշներով:




























