Այսօր՝ մարտի 26-ին, ժամը 20.44-ին ահազանգ է ստացվել, որ Նոր Հաճն - Աբովյան ավտոճանապարհի 3-րդ կմ-ին՝ գազալցակայանի մոտ, «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ ընկել ձորակը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն:




























