Այսօր՝ մարտի 26-ին, ժամը 20.35-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Բագրատունյաց պողոտայի թիվ 15 շենքում քաղաքացու ձեռքը մնացել է բեռնատար վերելակի դռների արանքում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարար ջոկատը:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն: