Մարտի 27-ին, ժամը 03.15-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23 փողոցում տեղի է ունեցել ավտովթար, առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է օգնություն:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում Օգոստոսի 23 եւ Մարքս փողոցների խաչմերուկում բախվել են «Օպել» մակնիշի 33 LV 132 եւ «Միթսուբիշի» մակնիշի 20 TT 850 համարանիշերի ավտոմեքենաները, տուժածներ չկան:

Հրշեջ-փրկարարները դադարեցրել են վառելիքի արտահոսքը եւ կատարել են ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ: