Հայտնի է դարձել մարտի 26-ին Նոր Հաճն-Աբովյան ճանապարհին տեղի ունեցած ավտովթարից տուժածների ինքնությունը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մարտի 26-ին, ժամը 20.44-ին ահազանգ է ստացվել, որ Նոր Հաճն - Աբովյան ավտոճանապարհի 5-րդ կմ-ին՝ գազալցակայանի մոտ, «Ֆոլկսվագեն» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ ընկել ձորակը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռեւս չբացահայտված հանգամանքներում բախվել են «ՎԱԶ-2108» մակնիշի 34 SD 563 եւ «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի 20 SL 183 համարանիշերի ավտոմեքենաները:
Վթարի հետեւանքով «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենայի ուղեւորներ`54-ամյա Ջ. Ամիրյանը, 42-ամյա Ա. Մանուկյանը, 10-ամյա Ն. Մանուկյանը եւ 29-ամյա Ա. Հակոբյանը հոսպիտալացվել են Աբովյան քաղաքի բժշկական կենտրոն:
Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:




























