Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավուդօղլուն, այսօր՝ մարտի 27-ին, պաշտոնական երկօրյա այցով կժամանի Վրաստան։ Այս մասին հաղորդել է Վրաստանի արտաքին գործերի փոխնախարար Դավիդ Ջալագանիան։
Նրա խոսքով, Դավութօղլուն կհանդիպի Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի, վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի, Խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլիի եւ Վերաինտեգրման հարցերով պետնախարար Պաատա Զաքարեիշվիլիի հետ, հաղորդում է «Նովոստի-Գրուզիան»։
Դրանից բացի, Դավութօղլուն կմասնակցի Վրաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարաների եռակողմ հանդիպմանը, որը տեղի կունենա մարտի 28-ին՝ Բաթումիում։ Ջալագանիայի խոսքով՝ ծրագրվում է ստորագրել 2013-2015 թթ միջոլորտային գործողության ծրագիրը։
Հիշեցնենք, որ սա եռակողմ ձեւաչափով արդեն երկրորդ հանդիպումն է։ Հունիսին Թուրքիայում՝ Տրաբզոնում տեղի ունեցավ նմանատիպ հանդիպում, որի ավարտին ընդունվեց Տրապիզոնյան հռչակագիրը։




























