Տարոն Մարգարյանը սրտացավ քաղաքապետ է: Այս մասին այսօր` մարտի 27-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը, ով, սակայն, կոռեկտ չհամարեց խոսել նրա բացթողումներից:
Արձագանքելով Երեւանի ավագանու ընտրություններում ՕԵԿ համամասնական ցուցակի երկրորդ տեղը զբաղեցնող Հովհաննես Շահինյանի այն հայտարարությանը, թե մրցակցությունը գնալու է ՀՀԿ-ի եւ ՕԵԿ-ի միջեւ, Մարգարյանն ասաց, որ մրցակցություն տեսնում է բոլոր քաղաքական ուժերի միջեւ: «Այստեղ չեմ ցանկանում առանձնացնել որեւէ մեկին: Բոլորը ձգտում են հաղթել, այդ թվում նաեւ մենք»,- ավելացրեց Հովհաննես Մարգարյանը:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























