Այսօր՝ մարտի 27-ին ժամը 09.55-ին ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոնից Մաշտոցի ոստիկանության բաժին ահազանգ է ստացվել, որ Հալաբյան փողոցի 38 շենքի երիտասարդ բնակչուհին փորձում է ինքնասպանության նպատակով իրեն ցած նետել: Այս տեղեկությունը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեցին ոստիկանության լրատվական ծառայությունից:
Դեպքի վայր մեկնած ոստիկանների բանակցության արդյունքում կանխվել է նրա ինքնասպանության փորձը:




























