Տարածքային կառավարման նախարարության գործունեության ոլորտում արձանագրվել են հետեւյալ  թերացումները.

•         2012 թվականի ընթացքում բազմաթիվ համայնքներում գրանցվել են ինքնակամ շինարարություն իրականացնելու հաճախակի դեպքեր:

•         Շարունակվում է չլուծված մնալ համայնքների ֆինանսական համահարթեցման դոտացիայի գումարների հետ կապված խնդիրը:

•         Չեն կազմակերպվել պատշաճ հանրային քննարկումներ` նախքան Սեւանա լճից ջրի բաց թողնման վերաբերյալ օրենսդրական փոփոխությունների փաթեթը ՀՀ Կառավարությանը ներկայացնելը:

•         Դեռեւս չլուծված է մնում փախստականների բնակարանային ապահովման եւ նրանց բնակարանային պայմանների բարելավման հարցը:

•         Առկա են անբարենպաստ պայմաններ Նախարարության միգրացիոն պետական ծառայության «Հանրակացարաններ» ՊՈԱԿ-ի ենթակայության տակ չգտնվող այլ ժամանակավոր կացարաններում բնակվող փախստականների համար:

Արձանագրված դրական զարգացումները

•         Առանձին միջազգային կազմակերպությունների կողմից իրականացված ծրագրերի շնորհիվ բնակարանով ապահովվել են որոշ փախստական ընտանիքներ:

•         Բացահայտվել եւ արձանագրվել են համայնքի ղեկավարի սեփական կամ պետության կողմից պատվիրակված լիազորությունների սահմանազանցման մի շարք դեպքեր:

•         Նախարարությունը մշակել է «Ֆինանսական համահարթեցման մասին ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ:

•         Իրականացվել է համայնքներում ծրագրային բյուջետավարման ներդրում,  Եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակներում Եվրոմիության երկրների, ինչպես նաեւ միջազգային կազմակերպությունների եւ բանկային կառույցների հետ համագործակցության միջոցով համայնքներում դրամաշնորհային եւ վարկային ծրագրերի ներգրավման ապահովում:

•         2012 թվականին գրանցվել է Երեւանի եւ մարզերի միջեւ եկամուտների տարբերության կրճատում եւ բնակչության արտահոսքի նվազեցում, հայրենի բնակավայրում ապրելու եւ աշխատելու ցանկության աճ: