Մարտի 26-ին, ժամը 17.00-ին, Էրեբունիի բաժնի ծառայողները «Հարավ Կովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ անվտանգության ծառայողների հետ համատեղ իրականացրած միջոցառումների շնորհիվ՝ Նորագավիթի երկաթգծի 3-րդ կմ-ի մոտակայքից, գողության փորձ կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 53-ամյա Արմեն Ա.-ին:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե պարզվել է, որ նա ժամը 13.00-ին փորձել է «Հարավ Կովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ հարակից տարածքից գողանալ գնացքի լուսացույցերի կառավարման համար նախատեսված մալուխը:

Կատարվում է հետաքննություն: