Այսօր՝ մարտի 27-ին, ժամը 00.30-ին, ոստիկանության Կենտրոնական բաժնի եւ Մարաշի բաժանմունքի ծառայողները Երեւանի Բաղրամյան պողոտայի թիվ 58 շենքի բակից, «Մերսեդես G-500» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ, բերման են ենթարկել 20-ամյա Աշոտ Կ.-ին:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նա 2012 թ. դեկտեմբերի 25-ից հետախուզվում էր խուլիգանության մեղադրանքով: