Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, Մաշտոցի բաժնի եւ ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների եւ անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ՝ ԱՄՆ-ում հայտնաբերվել եւ ԱՄՆ իրավապահ մարմինների կողմից արտաքսվել ու մարտի 26-ին, ժամը 19.00-ին, «Զվարթնոց» օդանավակայանից բերման է ենթարկվել 56-ամյա Վահան Ս.-ն:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նա 1990 թ. հուլիսի 29-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 2-րդ մասի (սպանության փորձ) եւ 235 հոդվածի 1-ին մասի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) մեղադրանքով:




























