Մարտի 26-ին, ժամը 21.55-ի սահմաններում, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողները Երեւան քաղաքի Սայաթ-Նովայի պողոտայից, ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով, բերման են ենթարկվել 27-ամյա Վաչագան Ս.-ին, 26-ամյա Երվանդ Ս.-ին եւ 35-ամյա Դավիթ Մ.-ին` «Հյունդայի Սոնատա» մակնիշի ավտոմեքենայով:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե Դավիթ Մ.-ի մոտից հայտնաբերվել է արտասահմանյան արտադրության ատրճանակ` պահունակով` լիցքավորված 7.65 մմ տրամաչափի 7 փամփուշտով:
Ավտոմեքենայի սրահից հայտնաբերվել է չպարզված տիպի ատրճանակ, «Valter» տեսակի գաղտնի փականով դանակ` 8 սմ շեղբի երկարությամբ:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ոստիկանության քննչական գլխավոր վարչություն:




























