Մարտի 26-ին, ժամը 23.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Ստեփանավանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «շմոլ գազի թունավորում» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 45-ամյա մի տղամարդ:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե պարզվել է, որ նա թունավորվել է նույն օրը, ժամը 22.30-ի սահմաններում, տան լոգարանում՝ շմոլ գազի արտահոսքի հետեւանքով:

Կատարվում է նախաքննություն: