Մարտի 26-ին, ոստիկանության Հրազդանի բաժին է դիմել Հրազդան քաղաքի մի բնակիչ եւ հայտնել, որ մարտի 25-ից 26-ն ընկած ժամանակահատվածում իր ավտոմեքենայի սրահից գողացել են բջջային հեռախոս:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե պարզվել է, որ գողությունը կատարել է 34-ամյա Արման Ա.-ն, որը բերման է ենթարկվել բաժին:
Կատարվում է հետաքննություն:



























