Հայաստանի ԱԻՆ-ն անցկացնում է մարդկանց անվտանգության եւ փրկության «Արիության համաստեղություն» խորագրով հանրապետական փառատոն, որի կարգախոսն է` «Մեր ընտրությունը կյանքն է առանց վտանգի»:
Փառատոնի նպատակներն են`
1) բնակչության տարբեր սոցիալական խմբերի կենսագործունեության անվտանգության մշակույթի քարոզումը.
2) ԱԻ եւ դրանց հետեւանքների վերացման ընթացքում ՀՀ ԱԻՆ աշխատակիցների, բնակիչների հերոսության եւ արիության օրինակների, ինչպես նաեւ փրկարարների ու հրշեջ-փրկարարների դժվար աշխատանքի մասին տեղեկատվությունը հասարակության լայն շրջաններին հասցնելը.
3) աճող սերնդի` ժամանակակից հերոսների օրինակով հայրենասիրության եւ խիզախության ոգով դաստիարակությունը.
4) ԱԻ կանխարգելման, բնակչության իրազեկվածության եւ պատրաստվածության գործում զանգվածային լրատվամիջոցների դերի բարձրացում.
5) ԱԻ ոլորտի տարբեր մասնագետների գործունեության մասին պատմող ԶԼՄ-ների, լավագույն լրագրողական, լուսանկարչական աշխատանքների հեղինակների ի հայտ բերում եւ խրախուսում.
6) ՀՀ ԱԻՆ համակարգում պրոֆեսիոնալիզմի բարձրացում, առաջավոր փորձի ցուցադրում, լավագույն մասնագետների, ինչպես նաեւ ՀՀ ԱԻՆ ՓԾ լավագույն տարածքային ստորաբաժանումների ի հայտ բերում։
Լրագրողական աշխատանքների մրցանակաբաշխության անվանակարգերն են.
1) հեռուստատեսության համար`
ա. հեռուստատեսային տեղեկատվական լավագույն ծրագիր.
բ. հեռուստատեսային վերլուծական լավագույն ծրագիր.
գ. լավագույն վավերագրական ֆիլմ կամ ռեպորտաժ.
2) ռադիոյի համար`
ա. լավագույն տեղեկատվական հաղորդում ռադիոյով.
բ. լավագույն վերլուծական հաղորդում ռադիոյով.
3) տպագիր մամուլի համար`
ա. լավագույն տպագիր ռեպորտաժ.
բ. լավագույն տպագիր հոդված.
գ. լավագույն տպագիր հարցազրույց.
4) լրատվական գործակալությունների համար`
ա. լրատվական գործակալությունների ամենաակտիվ լրագրող.
5) ինտերնետ նախագծերի համար`
ա. լավագույն ինտերնետ նախագիծ.
6) հատուկ անվանակարգեր`
ա. նյութի լավագույն հերոս (շնորհվում է նյութերի հերոսներին).
բ. լավագույն նյութ` հերոս երեխաների մասին
գ. լավագույն լուսանկարի հերոս։
Լուսանկարչական աշխատանքների անվանակարգերն են.
1) Ոչ ոք չի մնա վտանգի մեջ (արտակարգ իրավիճակների պայմաններում ՀՀ ԱԻՆ, այլ ծառայությունների ծառայողների եւ քաղաքացիների անհապաղ գործողություններ, հրդեհ, ջրհեղեղ, երկրաշարժ, արտադրական կամ կենցաղային վթար, կամ վնասվածք եւ այլն, ԱԻ պայմաններում փրկարարների եւ հրշեջ-փրկարարների ուսումնավարժանք-նախապատրաստում, անձնազոհության, արհեստավարժության, խիզախության, շրջապատի նկատմամբ ուշադրության, օգնության հասնելու պատրաստակամության վերաբերյալ լուսանկարչական տարեգրություն).
2) Օգնությունը գալիս է ժամանակին (պատահարների հետեւանքների վերացման աշխատանքներ, մարդկանց, կենդանիների, շրջակա միջավայրի նկատմամբ ուշադրության լուսանկար–վկայություն, հոգատարության եւ ուշադրության դրսեւորում` ցանկացած պայմաններում).
3) Դեմքով դեպի հերոսը (աշխատանքում եւ կյանքում խիզախություն ցուցաբերած փրկարարների, հրշեջ-փրկարարների, այլ մասնագիտությունների ներկայացուցիչների կյանքի եւ աշխատանքի ժամանակագրություն: Լուսանկար-մարդկային դեմք եւ աշխատանքային առօրյա, «ճշմարտության պահ», բարդ իրավիճակից ելքի որոնում եւ հասարակ կենսական ուրախություններ):
Լրագրողական անվանակարգերի համար նյութերը պետք է ներկայացվեն.
1) հեռուստաընկերությունները` տեսագրված DVD սկավառակի վրա.
2) ռադիոընկերությունները` ձայնագրված CD սկավառակի վրա.
3) թերթերը եւ ամսագրերը` 3-ական տպագիր համարով, հրատարակչության կողմից հաստատված կնիքով, ինչպես նաեւ էլեկտրոնային տարբերակով (CD սկավառակով).
4) համացանցային նախագծերը` էլեկտրոնային տարբերակով (CD սկավառակով):
Լուսանկարչական աշխատանքների անվանակարգերին կարող են մասնակցել պրոֆեսիոնալ եւ սիրողական լուսանկարների եւ լուսանկարների շարքի հեղինակներ: Յուրաքանչյուր լուսանկարիչ մրցույթին կարող է ներկայացնել տասից ոչ ավելի լուսանկար:
Մրցանակաբաշխությանը ներկայացվող յուրաքանչյուր դիմումին կցվում է մրցույթային անվանակարգի անվանումը, նյութի անունը, թողարկման ամսաթիվը եւ հեղինակի վերաբերյալ տեղեկություններ (անուն-ազգանուն, աշխատանքի վայր, զբաղմունքի տեսակը, հասցեն, հեռախոսը եւ էլեկտրոնային հասցեն):
Կազմակերպիչներն իրավունք ունեն ոչ կոմերցիոն նպատակներով օգտագործելու ներկայացված նյութերը` պահպանելով հեղինակային իրավունքը:
Մրցանակաբաշխությանն ընդունվում են գունավոր եւ սեւ-սպիտակ լուսանկարներ` DVD/CD կրիչներով: Լուսանկարներին կցվում է.
1) Հարցաթերթ, որում նշվում է հեղինակի անուն-ազգանունը, աշխատանքի վայրը, պաշտոնը, հեռախոսի համարը:
2) Լուսանկարի մասին համառոտ պատմություն (1 էջ):
Այն աշխատանքները, որոնք պարունակում են բռնության տարրեր, ռասսայական, ազգային եւ կրոնական անհանդուրժողականություն, ինչպես նաեւ մերկ մարմիններ, մրցույթին չեն ընդունվում:
Մրցանակաբաշխության հաղթողների աշխատանքները կտեղադրվեն ՀՀ ԱԻՆ կայքում:
Մրցույթին կարող են ներկայացվել 2012-2013 թթ. ընթացքում պատրաստված նյութերը։ Աշխատանքներն ընդունվում են մինչեւ ս/թ օգոստոսի 1-ը` սովորական (ՀՀ ԱԻՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն, ք. Երեւան, 0054, Դավիթաշեն 4, Ա. Միկոյան 109/8) եւ էլեկտրոնային փոստով` [email protected]:




























