«Մոսկովսկի կոմսոմոլեց» թերթի գլխավոր խմբագիր Պավել Գուսեւը շարունակում է մնալ Մոսկվայի Ժուռնալիստների միության նախագահ:  Մայրաքաղաքում կայացած համագումարում մասնակիցները Պետդումայի պատգամավորների դեմ պայքարում նրա կողմն են անցել եւ միաձայն քվեարկել նրա օգտին:

Հիշեցնենք, Եդինոռոսները «Քաղաքական մարմնավաճառությունը սեռափոխվում է» հոդվածից հետո, որում հիշատակվել էին «Եդինայա Ռոսիա» կուսակցության կին երեք պատգամավորներ՝ Եկատերինա Լախովան, Իրինա Յարովայան եւ Օլգա Բատալինան,  լրագրողներին կոչ էին արել Գուսեւին հեռացնել, հայտնում է rbc-ն:

Համագումարում Գուսեւին պաշտպանել է նաեւ  «Եդինայա Ռոսիա» կուսակցությունից միակ հռետոր, կուսակցության նախագահության գլխավոր խորհրդի անդամ Ալեքսանդր Խինշտեյնը, որը նաեւ թղթակցում է «ՄԿ-»-ին:

Մոսկվայի Ժուռնալիստների միության կազմում 15 հազարից ավելի անդամ կա: Միությունը ձեւավորվել է  1990թ. եւ 1991-ից դրա նախագահը «ՄԿ-»-ի գլխավոր խմբագիրն է: Պավել Գուսեւի հրաժարականի մասին որոշում կարող է կայացնել միայն կազմակերպության համագումարը կամ նախագահ Վլադիմիր Պուտինը: Սակայն Պուտինը նախընտրել է չմիջամտել տարաձայնություններին: