Հայաստանի նախագահի մամլո խոսնակ Արմեն Արզումանյանն արձագանքել է Րաֆֆի Հովհաննիսյանի՝ մարտի 26-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին հասցեագրված նամակին:
Արմեն Արզումանյանի հայտարարությունում, նշվում է հետեւյալը.
«Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի՝ մարտի 26-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին հասցեագրված նամակի վերաբերյալ հարկ է արձանագրել երեք հանգամանք.
1. Նախագահ Սերժ Սարգսյանը մշտապես աչքի է ընկել մեծ համբերատարությամբ, եւ նա միշտ կառուցողական է իր քայլերում,
2. Նախագահի՝ ս. թ. մարտի 25-ի նամակում արված առաջարկությունը դեռ շարունակում է մնալ ուժի մեջ, թեեւ հրապարակից հնչող անհիմն վերջնագրերի լեզուն ժամ առ ժամ նվազեցնում է դրա արդիականությունը,
3. Նախագահի հանդիպումները կազմակերպվում են վաղօրոք պլանավորված արարողակարգով, կանխավ ամրագրված ժամերի եւ տեղի են ունենում նախագահական նստավայրում»:




























