Մերձամուրում պահապան շունը կրծել է փոքրիկ տղայի կոկորդը: Ողբերգությունը կատարվել է մարտի 26-ին Սադովայա գյուղում, հայտնում է Ռուսաստանի ՔԿՔՎ-ի կայքը:

Քննության տվյալով՝ ժամը 19:00-ի սահմաններում երեխայի ծնողներն աշխատելիս են եղել գյուղատնտեսական «Աստրախանովսկի» կոոպերատիվում: Առանց հսկողության մնացած փոքրիկը որոշել է խաղալ տարածքը հսկող շան հետ:

Շունը նետվել է տղայի վրա եւ կրծել կոկորդը: Ստացված վերքերից երեխան նախքան բժիշկների ժամանումը մահացել է: Երեխայի մահվան փաստով նախաքննական ստուգումներ են տարվում, գրում է NEWSru.com-ը: