Եգիպտոսում խորհրդարանական ընտրությունները կայանալու են հոկտեմբերին` նախատեսվածից վեց ամիս ուշ Այդ մասին հայտարարել է նախագահ Մուհամեդ Մուրսին: Նա հավելել է, թե մտադիր է խորհրդարանը գումարել մինչեւ տարվա վերջ, հայտնում է Gazeta.ru-ն:
Նշենք, որ ավելի վաղ Մուրսին առաջարկել էր խորհրդարանական ընտրություններն անցկացնել չորս փուլով, ընդ որում` դրանցից մեկը կայանալու են ապրիլի վերջին: Սակայն այդ ծրագիրը ձախողվել էր դատարանի որոշմամբ: Սահմանադրական դատարանը որոշում էր կայացրել, որ նախագծի դրույթների մի մասը հակասում է Սահմանադրությանը:




























